Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիայի Հանրապետությունը համաձայնեցին սկսել ներքին քաղաքական խորհրդակցություններ` շվեյցարական միջնորդությամբ իրականացվող բանակցությունների ընթացքում նախաստորագրված հետեւյալ երկու արձանագրությունների շուրջ. «Արձանագրություն երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին՚ եւ ՙԱրձանագրություն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին»: 2009-08-31 11:21
|
2008 թվականի մարտի 1-ին Հանրապետության հրապարակում, ինչպես նաեւ Մաշտոցի պողոտայում՝ շուկայի մոտ, քաղաքացիների նկատմամբ ոստիկանների կողմից բռնություններ կիրառելու դեպքի առիթով Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում երեկվա դրությամբ մեղադրանք է առաջադրվել 4 ոստիկանի: 2009-08-28 10:28
|
Մեզ խաղաղ աշուն է սպասվում,- գրում է «Հայոց Աշխարհը»՝ վերլուծելով ներքաղաքական իրավիճակը։ 2009-08-28 10:22
|
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը քննել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, 2008թ.-ի մարտի 1-ից հետո հարուցված քրեական գործով մեղադրվող Նիկոլ Փաշինյանի կալանքի ժամկետը երկարացնելու հայցը։ 2009-08-28 09:54
|
«168 Ժամ»-ը անդրադարձել է «Բջնի» հանքային ջրերի գործարանի խնդրին՝ գրելով, որ իշխանություններն իրենք են ապացուցում, որ «Բջնիի» հետ կատարվողը բացառապես քաղաքական հետապնդում է ՝պայմանավորված Խաչատուր Սուքիասյանի կողմից Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու հանգամանքով։ 2009-08-27 10:33
|
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանին հարցազրույց է տվել ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին։ Նա շեշտել է, որ Ադրբեջանն անընդհատ զենք է ճոճում, եւ պատերազմ սկսվելու դեպքում, Հայաստանը կարձագանքի ինչպես 90-ականների սկզբին։ 2009-08-25 03:31
|
«Նախագահի այցը Թուրքիա, ամեն դեպքում, պետք է կայանա»,-այսօր հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ «Կուզեի, որ Սարգսյանը չհրաժարվեր իր խոստումից և Թուրքիա մեկներ այն դեպքում, երբ սահմանները բաց լինեն»,- մեկ այլ հանդիպման ժամանակ ասել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ 2009-08-24 12:17
|
ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է ոստիկանության աշխատակիցների կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելու կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Միջոցներ են ձեռնարկվում հայտնաբերելու մասնավորապես 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան Հանրապետության հրապարակում մեկ քաղաքացու, ավելի ուշ՝ Մաշտոցի պողոտայի շուկայի մոտից երկու քաղաքացու բերման ենթարկելիս նրանց նկատմամբ բռնություններ կիրառած ոստիկանության աշխատակիցներին: 2009-08-21 04:05
|
6849 հանցագործություն՝ նախորդ տարվա առաջին 6 ամիսների 3998-ի փոխարեն. ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այսօր ներկայացրեց հանցագործությունների աճի պատճառները, դրանց բացահայտումներն ու հնչեղ դեպքերի նոր մանրամասները։ 2009-08-21 02:33
|
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 20-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: 2009-08-21 01:33
|
|
|
| « Սեպտեմբեր 2010 » |
|---|
| Երկ | Երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շբթ | Կիր |
|---|
| | 1 | 2 | 3 | 4 | 5 | | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | | 27 | 28 | 29 | 30 | |
|
|