Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիայի Հանրապետությունը համաձայնեցին սկսել ներքին քաղաքական խորհրդակցություններ` շվեյցարական միջնորդությամբ իրականացվող բանակցությունների ընթացքում նախաստորագրված հետեւյալ երկու արձանագրությունների շուրջ. «Արձանագրություն երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին՚ եւ ՙԱրձանագրություն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին»:
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված հրադադարից հետո 15 տարի է անցել: Այդ ընթացքում երկու երկրներում էլ նոր սերունդ է մեծացել։ Այս երիտասարդները պատերազմի մասին լսել է շրջապատից, լրատվամիջոցներից կամ պատմության դասագրքերից, որոնցում յուրաքանչյուր երկիր իր պատմության ընթացքը յուրովի է մեկնաբանում:
Հունիսի 19-ին ՀՀ Ազգային Ժողովը ընդունեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով համաներում հայտարարելու որոշումը։ Համաներմամբ ազատ են արձակվում 2008թ.-ի մարտի 1-ի իրադարձություններից հետո հարուցված քրեական գործերով դատապարտվածներից շատերը։
Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը,պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ՀՀ ՆԳՆ նախկին ղեկավար Վանո Սիրադեղյանի պահպանության ծառայության նախկին պետ Սուրեն Սիրունյանը արդեն ազատ են արձակվել։ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի վրա համաներումը չի ազդել։ նա դատապարտվել է 8 տարի ազատազրկման։
Հարցազրույց ԱԺ «ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանի հետ
«Մենք բոլորին միավորելու խնդիր ենք դրել: Կլինենք ավելի ինքնուրույն, որովհետեւ նախընտրական շրջանի օրակարգը բացառապես «Ժառանգության» օրակարգը չէր: Դա ընդդիմադիր քաղաքական ուժերի օրակարգն էր, որը հաշվառված էր մեր օրակարգում եւ հակառակը»:
Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանի (OSIAF) ֆինանսական օժանդակությամբ Նյութերի արտատպման դեպքում հղումը հեղինակին եւ Ինտերնյուսին պարտադիր է..